PLAZMA Electronics-ը հիմնադրվել է 2005թ.-ին և իր 15 ամյա գործունեության ընթացքում հասցրել է շահել հաճախորդների վստահությունը:
Բարձրորակ ապրանքանիշը, երկարատև և անհատույց երաշխիքի սպասարկումը, մշտապես գործող և իրական զեղչային համակարգը, մատչելի գներն ու անվճար առաքումը, ինչու չէ, նաև հաճելի ու բարեհամբյուր սպասարկումը վաղուց արդեն դարձել են մեր հաջողության գրավականը և կարգախոսը:
Լինելով վստահելի գործընկեր՝ մեզ հետ աշխատելը ցանկալի և հաճելի է եղել ՀՀ-ի լավագույն բանկերի և աշխարհահռչակ կենցաղային տեխնիկայի ներկայացուցիչների համար:
Անչափ կարևոր է նաև աշխատակիցների բանիմաց ու ճիշտ խորհրդատվությունը թե՛ կենցաղային տեխնիկայի ընտրության, թե՛ բանկային համակարգերից ճիշտ օգտվելու համար: Երբևէ PLAZMA Electronics-ի հաճախորդները դժգոհ և առանց ժպիտ չեն հեռացել մեր վաճառասրահից: Ամեն հաճախորդի անհատական մոտեցում ցույց տալը կարևորագույն պահանջներից է մեզ համար:
ԵՎ այսպես, եկե՛ք աշխատենք միասին, եկե՛ք համագործակցենք միմյանց հետ, օգտվե՛ք մեր ծառայություններից և Ձեր ապագան ավելի հարմարավետ ու հաճելի դարձրե՛ք մեր առաջարկած բազմատեսակ ու որակյալ տեխնիկայի միջոցով:

                ՁԵՐ  ԱՊԱԳԱՆ  ՄԵԶ  ՀԵՏ
Меню