Արդեն 3-րդ տարին է ինչ PLAZMA Electronics խանութ-սրահը կազմակերպում է մեծ խաղարկություն, որի ընթացքում  խաղարկվում են բազմաթիվ արժեքավոր նվերներ, նաև գլխավոր մրցանակ հանդիսացող ավտոմեքենան:

Այս անգամ ևս ավանդույթ դարձած խաղարկությունը կանցկացվի՝
2020թ.-ի հունիսի 7-ին, ժամը՝ 15:00 ին:
Հարգելի  հաճախորդ խնդրում ենք ուշադիր ծանոթանալ խաղարկության պայմաններին՝ հետագա  թյուրիմացություններից խուսափելու համար:
Ամեն գնված ապրանքի հետ (եթե արժեքը գերազանցում է 19 000 դրամը) տրվում է 1 խաղարկության  կտրոն, որի վրա նշված է համապատասխան համարանիշ: Նույն համարանիշով 2-րդ մասը՝ հաճախորդի անձնագրային  տվյալներով ֆիքսվում է և հաճախորդը իր ձեռքով գցում է լատատրոնի մեջ:
Խաղարկությանը Ձեր ներկայությունը պարտադիր է (անձը հաստատող փաստաթղթով և խաղարկության կտրոնով): Եթե որևէ  պատճառով հաճախորդը չի կարող ներկա գտնվել, անհրաժեշտ է որ մեկ ուրիշ անձ նրան ներկայացնի՝ հաճախորդի  անձնագիրը կամ պատճեն պարտադիր է: Այլապես, կտրոնը կհամարվի ԱՆՎԱՎԵՐ և նվերը կխաղարկվի նորից:

Меню